Հասարակություն

Հայաստանյան հկ-ների մասնակցության համար կողմ է քվեարկել 61 երկիր, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքան

Մարտի 11-ին Ատլանտայում (ԱՄՆ) մեկնարկած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ համաժողովի մեկնարկին Հայաստանի պատվիրակության պահանջով քվեարկությամբ հաստատվել է նստաշրջանին հայաստանյան մի շարք հասարարակական կազմակերպությունների մասնակցությունը, որին դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պատվիրակությունը։

Քվեարկության արդյունքում հայկական հկ-ների մասնակցությանը կողմ է քվեարկել 61 երկիրներ, Ադրբեջանը և Թուրքան դեմ են եղել։

Նշենք, որ սա առաջին անհաջող փորձը չէ, երբ Ադրբեջանը փորձում է արգելափակել կամ խոչընդոտել հայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությունը տարբեր միջազգային համաժողովներին: Այս դեպքում Ադրբեջանի թիրախում էին հայտնվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Արմավիրի զարգացման կենտրոնը, որոնք քվեարկությունից հետո լիիրավ կմասնակցեն համաժողովի աշխատանքներին: