Հասարակություն

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել ՍԴ-ի հետ համագործացությունը

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել ՍԴ-ի հետ համագործացությունը

2023 թվականի դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին։ 

Ողջունելով  ԵՄ դեսպանին, ՍԴ նախագահը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը։ Արման Դիլանյանը ներկայացրել է վերջին տարիներին  համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը, նշելով դրանց էական նշանակությունը Սահմանադրական դատարանում իրականացվող  ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում։ 

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակաություն է հայտնել ՍԴ Նախագահին՝ ԵՄ-ի հետ Բարձր դատարանի արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու համագործակցության շարունակականությունն ու էլ ավելի ամրապնդելու երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական