Հասարակություն

Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է տեղում

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»: