ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տրանսֆերտները 40%–ով նվազել են։
«Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, այս առումով աճի դանդաղում կա. 2023թ. նոյեմբերին, 2022թ. նոյեմբերի համեմատ, զբոսաշրջության ցուցանիշն ավել է ընդամենը 4%–ով։ Այսինքն, աճ կա, սակայն ավելի դանդաղ»,- ասել է նա։