Հասարակություն

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 11-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խմբի կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական