Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, ոստիկանները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ:
Քննչական կոմիտեից Radar Armenia-ն տեղեկացավ, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)․ «Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում։ Դրանով պայմանավորված՝ ավելի ուշ ավելի ամփոփ տեղեկատվություն կտրամադրենք»,- հայտնեցին ՔԿ-ից։