Ձկնաբուծական տնտեսությունների աշխատողներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են ԱԺ ընդունած օրենքից, համաձայն որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի խնայող համակարգեր։
Ձկնաբույծները պնդում են, որ այս օրենքը կհանգեցնի աշխատատեղերի փակման, նրանց տվյալներով՝ 15-20 հազար մարդ կդառնա գործազուրկ։