Հասարակություն

«Ժամանակավրեպ նախագիծ է». Աղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը քննադատել է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը․

«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նախագիծը ժամանակավրեպ է։ Այսօր մոտավորապես 50%–ով է ծանրաբեռնված Գյումրիի մաքսատան կայանատեղին։ Թաքուն կարելի է մտածել, որ քանի որ կիսով չափ է ծանրաբեռնված, 1600 դրամը դարձնենք 5000 դրամ, որ լիքը ժամանակվա գումարը հավաքենք»,- ասել է նա։ 

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը վատն է․ «Եթե կայանման գումարը դարձնում ենք 5000 դրամ, նշանակում է՝ ժամանակ չենք տալիս, ասում ենք՝ բեր, մաքսազերծիր, գնա։ Բայց շատ դեպքեր են լինում, երբ այդ մաքսազերծումը դժվարանում է։ Կոչ եմ անում գործընկերներիս, ՊԵԿ-ին էլ եմ խնդրում՝ հնարավորինս բարելավել»,- նշել է նա։