Հասարակություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը

Այսօր աղոթքից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։

«Ես մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս դրական նշանին», - ասել է Հռոմի պապը:

Պապը կոչ է արել երկու երկրներին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել։