Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:15-ի  դրությամբ, Տավուշի, Ճամբարակի, Հրազդանի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Վայքի տարածաշրջաններում  անձրև է տեղում, իսկ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: