Հասարակություն

20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում

ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։ Կողմերը կարևորել են 2010թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։

Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։