Հասարակություն

Քաղաքացիները կազատվեն ԱՊՊԱ-ն 24 ժամվա ընթացքում ներկայացնելու պարտավորությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն քննարկել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ քաղաքացիները կազատվեն ԱՊՊԱ-ն 24 ժամվա ընթացքում ներկայացնելու պարտավորությունից։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ այդ ինֆորմացիան հասանելի է պարեկային ծառայողներին կամ ոստիկանությանը․ «ՆԳՆ–ի հետ քննարկել ենք ինֆորմացիայի հասանելիության հետ կապված որոշ տեխնիկական հարցեր․ դրանք լուծելի են»։ 

Ըստ Աղաջանյանի՝ նախագծի ընդունմամբ քաղաքացիների կյանքը կհեշտանա։