Ուրբաթ, 23 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 3 ℃

Рус Eng

16-ամյա տղան առաստաղից անցք բացելով մտել էր համաքաղաքացու տուն և թալանել

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2023, 13:43

եկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Մոսկվայում բնակվող քրոջ՝ Բերդ քաղաքի առանձնատուն և խառնել իրերը:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 16-ամյա մի պատանի:

Բաժնում նա խոստովանել է, որ նոյեմբերի վերջերին տեխնիկական միջոցի գործադրմամբ առաստաղից անցք բացելով՝ մտել է համաքաղաքացու չբնակեցված առանձնատուն և գողացել էլեկտրական մսաղաց, հյութքամիչ, դաշույն, բաժակներ, ոգելից խմիչքներ, կանացի զարդեր, մեդալներ: Հայտնել է նաև, որ գողոնի մի մասը թաքցրել է նշված առանձնատան հետնամասում՝ հետագայում տանելու նպատակով, իսկ մի մասը տարել է իրենց տուն:

Գողոնը հայտնաբերվել է:

16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում