Հասարակություն

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 12-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական