Էջմիածնում ընկերության տնօրենը փորձել է ինքնասպանություն գործել իր աշխատասենյակում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս կապակցությամբ Radar Armenia-ին քննչական կոմիտեից հայտնեցին. «Էջմիածնում կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով դեկտեմբերի 6-ին բուժհաստատություն բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ։ Նախնական տվյալներ են ստացվել նույն օրը, ժ.14.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի խճղուղում գտնվող կաթի գործարանում, իր աշխատասենյակում, անձնական խնդիրներից դրդված կյանքին վերջ տալու նպատակով հրազենից ինքն իր կրծքավանդակի հատվածում մեկ կրակոց արձակելու վերաբերյալ»։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ զննությամբ աշխատասենյակի հատակին հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ, կրակված պարկուճ և մեկ գնդակ, քննությանը հետաքրքրող այլ իրեր և առարկաներ, սենյակում հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք․
«Դեպքի առթիվ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Աբրահամյանը:
Հայկ Մագոյան