Հասարակություն

ԱԶԲ նախագահը հետևել է Հայաստան-Վրաստան ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքին

ԱԶԲ նախագահը հետևել է Հայաստան-Վրաստան ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքին

Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավան այցելել է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում կառուցվող ճանապարհատվածները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ճանապարհաշինությունը կոչված է կապելու Հայաստանի հարավային և հյուսիսային սահմանները՝ հեշտացնելով տնտեսական զարգացումը և տարածաշրջանային առևտուրը: ԱԶԲ նախագահը ընդգծել է տարածաշրջանային նախագծերի ռազմավարական նշանակությունը և դրանց դերը Հայաստանի ենթակառուցվածքների և կապի ամրապնդման գործում։

Այս այցը ընդգծում է ԱԶԲ-ի նվիրվածությունը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնությունների միջոցով աջակցելու Հայաստանի կայուն զարգացմանն ու կապին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական