Հասարակություն

2023թ. նոյեմբերին Հայաստան է ժամանել 150.000 զբոսաշրջիկ

2023թ. նոյեմբերին Հայաստան է ժամանել 150.000 զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ․ նոյեմբերին աճել է։

Այսպես, 2023 թ. նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022 թ․՝ 145 հազար, իսկ 2019 թ.՝ 140 հազար զբոսաշրջիկ):

Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ (42 % աճ 2022 թ․ համեմատ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական