Հասարակություն

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

2023 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։ 

ՍԴ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Արման Դիլանյանը կարևորել է  Սահմանադրական դատարանի և  ԵԽ երևանյան գրասենյակի համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։ 

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել  ՀՀ  Սահմանադրական դատարանի նախագահին՝  Բարձր դատարանի  բաց և պատրաստակամ համագործակցության համար, ինչ էլ ավելի է ամրապնդել երկկողմ համագործակցությունն ու նպաստել բարեփոխումների իրականացմանը։ Մարտինա Շմիտդը ԵԽ կողմից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական