Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարել է, թե Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվում․
«Պետք է հանդիպենք, կոնսուլտացիաներ իրականացնենք, բայց օրը, ժամը հստակեցված չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը տեղի կունենա այս տարվա ընթացքում՝ Երևանում։ Ըստ նրա, ռուսական հեռուստաալիքների կողմից կատարված բոլոր խախտումներն արձանագրված են։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, թե ռուսական կողմը հրավիրվել է խորհրդակցությունների։