ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե վերջին տարիներին մեծ հաջողությամբ իրականացվումէ Հայաստանի կողմից միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելը։ Ըստ նրա, այդպես իջազգային սպորտային քարտեզում Հայաստանի դիրքն առաջ է գալիս և ամրապնդվում։
«Այս տարի արդեն մի քանի միջազգային մրցաշարեր անցկացվել են, արդեն իսկ հաստատվել են նոր հայտեր մրցաշարեր անցկացնելու մասին, որոշ հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում անցկացնելու հայտը, գտնվում են քննարկման փուլում»,- ասել է նա։
Ըստ Անդրեասյանի, սպորտի ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրով առանձին ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը, որը դրսևորվելու է դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործման և անվտանգության ժամանակակից համակարգերի ստեղծման միջոցով։