Հասարակություն

Նորոգվել են Մեծաձոր և Օթևան բնակավայրերի փողոցները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նորոգվել են Մեծաձոր և Օթևան բնակավայրերի փողոցները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արագածոտնի մարզի 8 համայնքներից 4-ը եզդիական են։ 2023 թ․ հուլիսի 1-ի դրությամբ մարզում եզդիական բնակչության թիվը հասնում է 7510-ի։ 

Ամեն տարի մարզում Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում ներգրավվում են նաև եզդիական համայնքները։ Այս տարի եզդիական Մեծաձոր համայնքում  իրականացվել  է 1 ծրագիր, այն է՝ Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում փողոցների նորոգում (սալարկմամբ)։ 

Ծրագրի իրականացման համար ծախսվել է 34 մլն 348 հազար դրամ։ Աշխատանքներն ավարտված են 100 %-ով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական