Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 10-ի գիշերը, 9-ի ցերեկն սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական