«Տիկին Հարությունյան, ինչ-որ բան շփոթում եք․ այստեղ հակամարտող կողմեր չկան»,- կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ուղղված իր հարցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրել է, որ կան թեկնածուներ, որոնց էլ ԱԺ-ն ընտրում է. «Ավարայրի այսպիսի ճակատամարտի տպավորություն ոչ մի այլ թեկնածուի դեպքում մենք չենք ստանում, միայն երեկ չորս հոգու ընտրել ենք, ամեն ինչ հանգիստ է ընթացել, ոչ միջազգային մամուլը, ոչ քաղհասարակությունն այդպիսի արձագանք չէին տալիս»,- նկատել է Թորոսյանը։
Պատգամավորը հարց է տվել․ «Եթե այստեղ լիներ մի թեկնածու, որն իր հայտարարագիրը լրացրած լիներ այնքան սխալներով, որ կասկած հարուցեր, թե նա ընդհանրապես տիրապետում է իր գործին, նաև՝ իրհետ բնակվող ընտանիքի երկու անդամը երկու տարում հայտարարագիր ներկայացրած չլինեին, դուք ինչպե՞ս կվերաբերվեիք այդ թեկնածուին»։
Հարությունյանն էլ պատասխանել է. «Այդ վերաբերմունքը դրսևորվել է բարեվարքության վերաբերյալ տրված եզրակացություններում»։