Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է անձրև, առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։