Հասարակություն

2024թ. բյուջեի պաշտպանական ծախսերը կկազմեն ՀՆԱ 5,3%–ը

Ազգային ժողովում 2024թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ պաշտպանության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ․

«Դրանք 7%–ով կգերազանցեն 2023թ․ պետբյուջեով պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը․ արդյունքում, 2024-ին պաշտպանության  ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3%–ը՝ 2023թ․ նկատմամբ նվազելով 0,3%–ով»,- ասել է նա։