Հասարակություն

«Բյուջեն առաջանցիկ տեմպերով աճում է». Հակոբ Աշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պետբյուջեն առաջանցիկ տեմպերով աճում է». 2024թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

Նա նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի քան 2 անգամ գերազանցում է 2018թ. բյուջեն. «2024թ. համար թիրախավորված է 7% տնտեսական աճի ցուցանիշ, որը լուրջ թիվ է պլանավորման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսության միջին աճի կանխատեսումը շարունակում է նվազել, և 2024թ. համար նախատեսված է ընդամենը 2,9%»։

Արշակյանը նաև շնորհակալություն հայտնեց վարչապետ Փաշինյանին ու կառավարությանը՝ բյուջեի նախագծում իր առաջարկները ներառելու համար։