Հասարակություն

Ավարտվել է Լեռնապար տանող 3.8 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվել է Լեռնապար տանող 3.8 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+800 հատվածի հիմնանորոգումը։ 3.8կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Մ-3 միջպետական ճանապարհից և տանում դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար բնակավայր։ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի (որի մեջ մտնում է նաև Լեռնապարը) ղեկավար Նորաին Հակոբյանը նշում է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր‚ դժվար երթևեկելի։

Ճանապարհը անցնում է գեղեցիկ բնաշխարհով‚ և համայնքի ղեկավարը հույս է հայտնում‚ որ բարեկարգումից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ կայցելեն Լեռնապար՝ վայելելու բնության գեղեցկությունը։ Պարոն Հակոբյանը նկատում է նաև‚ որ այս տարի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում հիմնանորոգվել է ևս երկու ճանապարհ՝ Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրերում։
 
Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարությունը կատարել է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգվել է երթևեկելի մասը‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ գյուղամիջում կառուցվել են մայթեր‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։ 

ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական