ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձել է Ալավերդու համայնքապետարանում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացին․
«Գիտեք, քվեատուփը շրջեցին, քվեաթերթիկները թափվեցին գետնին, և նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Ներխուժելուց հետո, ինչպես նկատեցիք, անձնական վիրավորանքներ սկսեցին տեղալ ներկաների հասցեին և ստացան համարժեք պատասխաններ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ կատարվածը խուլիգանություն է։
Ըստ նրա՝ պաշտոնանկ արված համայնքապետն ավագանու նիստերը վարել է «անբացատրելի ցածր մակարդակի, մարդկանց վիրավորելով»։