Հասարակություն

Հրդեհ՝ Աչաջուր  գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր  գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել  է ժամը 13:02-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: