Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի և 9-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 5-ին, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկն սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։