Հասարակություն

Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի

Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են տղամարդու դի, որի վրա առկա են եղել վնասվածքների հետքեր: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոսահար Մաջդարն է:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: