Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հանրային Ռադիոյի շենքի 4-րդ հարկում գտնվող նկարահանման սրահում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։36-ին։ Այրվել են էլեկտրական վահանակ, դուռ և փայտե երեսպատում: