Արագածոտնի մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ծավալը տարեցտարի աճում է։ Այս տարի մարզում իրականացվում է աննախադեպ՝ 5 մլրդ 480 մլն դրամի ներդրմամբ 21 սուբվենցիոն ծրագիր։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից աշխատանքները հետևողականորեն մշտադիտարկվում են։
Այս պահի դրությամբ 21 ծրագրից
- 100 %-ով ավարտված է 11-ը,
- ավարտական փուլում է 3-ը,
- 2024 թ․ կտեղափոխվի 7-ը, այդ թվում՝ պայմանագրի կնքման փուլում է 1 ծրագիր,փորձաքննության փուլում՝ 2 ծրագիր։
2023 թ․ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի բաշխվածությունն ըստ համայնքների հետևյալն է՝
Աշտարակ - 8 ծրագիր,
Ապարան - 2 ծրագիր,
Թալին - 5 ծրագիր,
Ծաղկահովիտ - 1 ծրագիր,
Ալագյազ - 3 ծրագիր,
Մեծաձոր - 1 ծրագիր,
Շամիրամ - 1 ծրագիր։
Արագածոտնի մարզի Թալին համայնքում 2023 թ․ իրականացվել է 780 մլն 601 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 5 սուբվենցիոն ծրագիր 2023 թ․ Արագածոտնի մարզում իրականացվող 21 սուբվենցիոն ծրագրերից 5-ն իրականացվել են Թալին համայնքում։ Տարեվերջին, բոլոր ծրագրերն ավարտված են 100 %-ով։ Մարզում իրականացված ընդհանուր 5 մլրդ 480 մլն դրամի ներդրումից 780 մլն 601 հազար դրամը բաժին է ընկել Թալինին։
Մասնավորապես, համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման, ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, սալարկման, նոր գերեզմանատան կառուցման, ոռոգման ջրագծի ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրերը՝ ստորև։
Թալին համայնքի #Արագածավան, Արտենի և Լուսակն բնակավայրերի ասֆալտբետոնե պատվածքի հիմնանորոգում։ Արագածավան բնակավայրի Բաղրամյան փողոցի, Արտենի բնակավայրի Բաղրամյան փողոցի, Լուսակն բնակավայրի 4-րդ փողոցի հիմնանորոգում։ Նշված աշխատանքների համար Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ներդրվել 112 մլն 439 հազ ՀՀ դրամ։
Թալին համայնքի Ծաղկասար և Մաստարա բնակավայրերում փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ, Ծաղկասար բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Մաստարա գյուղի փողոցի 1000 մետր հատվածի հիմնանորոգում։ Ծրագրի իրականացման համար Կառավարություն-համայնք փոխգործակցությամբ ներդրվել է 270 մլն 168 հազ ՀՀ դրամ։
Թալին համայնքի Եղնիկ,Կաքավաձոր և Ներքին_Բազմաբերդ բնակավայրերում փողոցների նորոգում՝ սալարկմամբ։ Ծրագրի համար Կառավարությունն ու համայնքը ներդրել են ընդհանուր 133 մլն ՀՀ դրամ։
Թալին համայնքի Թալին քաղաքի տարածքում նոր գերեզմանատան կառուցում։ Ծրագրի համար Կառավարության և համայնքի միջոցներից համաֆինանսավորմամբ ծախսվել է 44 մլն 328 հազ ՀՀ դրամ։
Թալին համայնքի Դաշտադեմ գյուղի ոռոգման ջրագծի ցանցի հիմնանորոգում։ Ծրագրի համար Կառավարության և համայնքի կողմից ընդհանուր ներդրվել է 220 մլն 666 հազ դրամ։