Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին՝ առաջին արբանյակն ուղեծիր դուրս բերելու կապակցությամբ։
«Հաջողություն, որն ի ցույց է դնում նաև հայկական տեխնոլոգիական համակարգի զարգացումը»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվել Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։
«Հայասաթ-1»-ի առաքելությունն իրականացվել է «Բազումք»-ի ու Center for Scientific Innovation and Education-ի կողմից։
Félicitations a l'Arménie dont le premier satellite a été mis sur orbite ! Un succès qui illustre aussi le développement de la base technologique arménienne. https://t.co/SJihpLD6qf
— Olivier Decottignies (@O_Decottignies) December 3, 2023