Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-5-ը, 6-ի գիշերը, 7-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և մառախուղ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 4-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։