Հասարակություն

Խոշոր հրդեհ՝ վթարային շենքի պահեստների տարածքում

Դեկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան 41/1 հասցեում գտնվող «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «2-րդ կանչ»։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շուրջ 800 քմ տարածքում։ Այրվել են կուտակված տեխնիկական դետալներ։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ հրշեջները վտանգելով իրենց կյանքը պայքարել են կրակի դեմ,  քանի որ այն բռնկվել էր երկհարկանի շենքը 2-րդ հարկում, և ամեն պահի վտանգ կար, որ հնարավոր է փլուզում տեղի ունենա։