Հասարակություն

Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը. ԱՄՆ դեսպան

Դեսպան Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջադեմ գործիչներին՝ քննության առնելու հետազոտական և մշակութային ժառանգության պահպանության աշխատանքների ընթացքը և այդ ժառանգությունը պաշտպանելու ներկայիս կարիքները։
 
«Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար», - ասել է դեսպան Քվինը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։