Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 10 ℃

Рус Eng

Մեծ վթար Արջուտ գյուղի մոտ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2023, 15:54

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1963 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1965 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 2019 թ.), Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ.) և Լ․ Մ․-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մ․-ի (ծնված 1965 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում