Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.86

RUB4.32

Երևան 11 ℃

Рус Eng

Շիրակի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով երկու հոգի տեղում մահացել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2023, 15:24

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են, «BMW» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982 թ.), «Ford» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ. Կ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ․-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Գ․ Ս․-ի և Ի․ Հ․-ի դիերը:
Տեղեկատվություն է ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում