Դատարանի որոշմամբ Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը: Այս մասին հաղորդում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախկին դեկանի նկատմամբ, որով ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս էր եկել իր լիազորությունների շրջանակից՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը: