Հասարակություն

ՄԻՊ-ը՝ օտարերկրացի տղամարդուց զինվորական բաճկոնը հանելու տեսանյութի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՄԻՊ-ի խոսնակ Արթուր Ասլանյանից։ 

Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասխան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին:

Հայկ Մագոյան