Հասարակություն

Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։