Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 11 ℃

Рус Eng

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներին

Հասարակություն

30 Նոյեմբերի 2023, 17:23

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած Համակարգող խորհրդի նիստին և շնորհակալություն է հայտնել համագործակցության ու ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են Ծրագրի արդյուքները 2023թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին: Լևոն Բալյանը Ծրագրի հիմնական գործընկերների հետ քննարկել է աշխատանքային պլանով առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավաքների ազատության իրավունքին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին և այլ ուղղությունների։

Ծրագիրն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում