Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Հայաստանը զերծ է մնում ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի պատժամիջոցներից․
«ԱՄՆ-ն և ԵՄ-ը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել։ Հայաստանի կառավարությունը փորձում է այնպես անել, որ հայաստանյան ընկերությունները զերծ մնան երկրորդային պատժամիջոցների տակ ընկնելուց»,- ասել է Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի միացել պատժամիջոցներին, սակայն կարևոր է, որ երկրի տնտեսությունը վնաս չկրի երկրորդային պատժամիջոցների հետևանքով. «Նոր ընկերություններ չեն հայտնվել պատժամիջոցների տակ, և սա մեր աշխատանքի արդյունքն է»։
Ըստ Քերոբյանի՝ փորձ է արվում տնտեսական հնարավորությունները «մաքսիմալացվեն պայմանով, որ մեր ընկերությունները ռիսկի տակ չդրվեն»։
Նա շեշտել է, որ կարևոր է հնարավորությունների ու մարտահրավերների բալանսավորումը։