Հասարակություն

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ 4․5 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։