Հասարակություն

«ԵԱՏՄ շրջանակներում հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն». Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

«ԵԱՏՄ շրջանակներում հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն». Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

«Մեզ համար տարօրինակ է, որ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է ետ վերադարձվում, և երկու օրվա մեջ՝ ևս 35 մեքենա, այն դեպքում, երբ  մատակարարները որակի մեջ որևէ փոփոխություն չեն արել». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին։

«Մենք ԵԱՏՄ շրջանակներում հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ուսումնասիրում են «Ռոսսելխոզնադզորի» արձանագրած խախտումները։

Անդրադառնալով քննադատություններին, թե արտահանողը չունի շուկայի այլընտրանք, նախարարն ասաց, որ արտահանողն ինքը պետք է բանակցի գնորդների հետ և իր ապրանքը վաճառի տարբեր շուկաներում. «Եթե արտահանողը մտածում է՝ քիչ ջանք գործադրելով ու ապրանքն էժան ձևով արտադրելով հնարավորություն ունենա մեծ շահույթ գեներացնել մի շուկայից և որոշում է, որ դա իրեն բավարար է, իսկ հետո բախվում է խնդրի, մենք պետք է նաև իր հետ խոսենք։ Հասկանում ենք, որ այս շուկան եկամտաբեր է և կարողանում է քիչ ջանքով շատ ապրանք վաճառել, բայց դա նաև ռիսկային է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական