Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 11 ℃

Рус Eng

Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը պատվիրում է շենքի կառավարման մարմինը

Հասարակություն

29 Նոյեմբերի 2023, 17:38

Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագիծը, որով սահմանվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը:

Կարգով ամրագրվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը:

Սահմանվել է, որ տեխնիկական վիճակի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունները հետազննության արդյունքում տրված եզրակացությունները եռամսյա պարբերականությամբ ներկայացնելու են Քաղաքաշինության կոմիտե: Եզրակացությունների ամփոփմամբ կոմիտեն վարելու է էլեկտրոնային մատյան և տվյալները հրապարակելու է նաև պաշտոնական կայքում։

Բացի այդ, տվյալները տրամադրվելու են Կադաստրի կոմիտեին՝ պետական գրանցման էլեկտրոնային մատյանում ներառելու նպատակով։ Կարգում հստակեցված է, որ բազմաբնակարան շենքերի համար տեխնիկական վիճակի հետազննությունը լիցենզավորված կազմակերպություններին պատվիրում է շենքի կառավարման մարմինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համայնքը` սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի շրջանակներում կատարված վճարումների հաշվին: Անհատական բնակելի տների համար պատվիրում են սեփականատերերը։

Տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ: Սակայն որոշմամբ թվարկված են նաև այն դեպքերը, երբ պետք է իրականացնել ավելի վաղ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում