Նոյեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Toyota Hiace և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի՝ շտապօգնության բուժքույրը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ճշտվում են վարորդների և վիրավորի ինքնությունը: