Հասարակություն

Էջմիածնում հիմնանորոգվում է «Արևիկ» մանկապարտեզը և նոր մասնաշենք կառուցվում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեկ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Վաղարշապատ համայնքում: Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում բաղադրիչով ընթացքի մեջ է Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, 734.078.585 ՀՀ դրամ արժեքով, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Կհիմնանորոգվի շուրջ 1.800 քմ մակերես և կկառուցվի 1.800 քմ մակերեսով նոր մասնաշենք։ Ծրագրի շահառու են հանդիսանում 294 սան։

2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022թ․ հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Վաղարշապատ համայնքի հետևյալ ծրագրերը․
Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում, 158․88 մլն ՀՀ դրամ արժեքով, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի արդյունքում կառուցվել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի մոտ 6694մ ընդհանուր երկարության կոյուղագիծը: Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Տիգրան Մեծ և Սբ.Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգում, 136․68 մլն ՀՀ դրամ արժեքով, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ 
Ծրագրի արդյունքում​ հիմնանորոգվել են Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերը:​ Տիգրան Մեծ փողոցի մայթերի երկարությունը կազմում է 802մ,​ Սբ․Գրիգոր Լուսավորիչ փողոցի մայթերի երկարությունը՝ 618մ։ Հիմնանորոգված մայթերի մակերեսը՝ 9718․65քմ, որից Տիգրան Մեծ փողոց՝ 5597․36քմ, Սբ․Գրիգոր Լուսավորիչ փողոց՝ 4121․29քմ։

Ավարտվել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ծրագրի՝ Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ենթածրագիրը, 37․94 մլն ՀՀ դրամ արժեքով, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ 
Վերանորոգվել է Ոսկեհատի մանկապարտեզը՝ 460քմ մակերեսով, սաների թիվը՝ 35 երեխա։
եռևս ընթացքի մեջ է ծրագրի մյուս՝ Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում ենթածրագիրը, 270․5 մլն ՀՀ դրամ արժեքով, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Հիմնանորոգվող մանկապարտեզը՝ 2427.6քմ մակերեսով, սաների թիվը՝ 174 երեխա։