Հասարակություն

ՀՀ քաղաքացի դառնալը չի անդրադառնա տեղահանվածների համար իրականացվող ծրագրերի վրա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտարարել է, որ ԼՂ-ից տեղահանվածների՝ քաղաքացիություն ընդունելը չի անդրադառնա նրանց համար արվող սոցիալական ծրագրերի վրա․

«Մարդկանց սոցիալական կարգավիճակը մենք չենք կապելու նրանց իրավական կարգավիճակի հետ, այսինքն, ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ քաղաքացի դառնալը կամ չդառնալը նրանց տեղահանված լինելու փաստը ավելի չի նվազեցնելու կամ վերացնելու, հետևաբար, քաղաքացիության ձեռքբերումը չի կարող անդրադառնալ սոցիալական ծրագրերի վրա, որոնք իրականացնում ենք և պատրաստվում ենք դեռ իրականացնել»,- ասել է նա։